Կենսագրություն
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերին` նաև ապագա երգչուհի՞...
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալն իր ցուցադրման օրվանից ցայսօր էլ հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում է, հատկապես ֆիլմում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո: mardik.am-ը զրուցեց ֆիլմի դերակատարներից մեկի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Մերիի կերպարը: Mardik.am - Մերի Մակարյանի անունն ասոցացվում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերիի կերպարի հետ: Դա Ձեզ նկարահանումներից դուրս որևէ կերպ չի՞ խանգարում, կամ միգուցե օգնում է: Մերի Մակարյան - Իհարկե խոսակցություններ շատ են եղել, որովհետև մարդիկ շատ են կապում դրանք իրար հետ, բայց դա ինձ չի խանգարում: Mardik.am - Կերպարը հետաքրքիր զարգացումներ է ստանում հատկապես վերջին շրջանում: Դա Ձեզ համար անսպասելի՞ էր: Մերի Մակարյան- Առհասարակ մեզ մոտ' Հայաստանում, հեռուստասերիալներն աննախադեպ են ստացվում, միանգամից սցենարը չի գրվում, այլ ընթացքում ու դրա հետ կապված' իմ կերպարի համար նախատեսված չէր նման զարգացում (հեռուստասերիալին ուշադիր հետևողները կհիշեն, որ հերոսուհու ամուսինը լքել է նրան, ինչն էլ դավաճանված կնոջը դրդել է վրեժխնդիր լինել-խմբ.): Մերի Մակարյան - Այո: Mardik.am -Դավաճանված կնոջ իրավիճակում է հայտնվել Ձեր կերպարը: Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված կանանց, ինչպես նրանք վարվեն: Մերի Մակարյան - Եթե մինչ այդ իմ հերոսուհու ամուսինն ինձ հետ էր ապրում, այդ ընթացքում խորհուրդ կտայի պայքարել, իսկ հիմա իմ հերոսուհու ամուսինը նրա հետ է (նկատի ունի Էլենի կերպարին-խմբ.): Ընդամենը կասեմ, որ ոչ մի բան զոռով, ստիպելով չի լինում, եթե չկա սեր, ուրեմն ամեն ինչ ժամանակավոր է: Պետք է այնպես անել, որ քեզ սիրի ու ոչ մի այդպիսի քայլերի թող չդիմեն' նկատի ունեմ զենքը (ժպտում է): Ստիպելով ոչնչի չես հասնի առհասարակ: Mardik.am -Ըստ Ձեզ' Ձեր կերպարն ինչքանով է մոտ իրականությանը: Մերի Մակարյան - Իմ կերպարի նման կերպարներ շատ կան: Շատերն են ինձ դիմում, շատերն են ինձնից խորհուրդ հարցնում: Սակայն ես զերծ եմ մնում որևէ խորհուրդ տալուց: Ճիշտ է, ես ապրում եմ, այդ կերպարն եմ ներկայացնում, բայց դա իմը չէ: Ինձ հետ ոչ մի կապ չունի այդ կերպարը: Ես էդպես չեմ վարվում: Mardik.am –Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ արդեն, որպես դերակատար, հայտնվեցիք տեսախցիկի առաջ: Դժվարություններ չե՞ք ունեցել: Մերի Մակարյան - Դժվար էր, իհարկե, քանի որ մինչ այդ ես աշխատում էի տեսախցիկի հետ, իմ հեռուստադիտողը տեսախցիկն է եղել: Իսկ նկարահանումների ընթացքում չպետք է նայես խցիկին, պետք է դա չնկատես: Ինձ համար դա էր դժվար: Անընդհատ ռեժիսորն ասում էր' նայիր տեսախցիկին: Բայց ցանկացած խոչընդոտ հաղթահարել եմ, որովհետև վաղուց աշխատում եմ այս ոլորտում' տեսախցիկներ, բարձրախոսներ և այլն: Mardik.am -Նկարահանող խմբի և անձնակազմի հե՞տ էլ եք կարողանում հեշտ աշխատել: Մերի Մակարյան - Այո, ես առհասարակ շատ հեշտ, հանգիստ, շուտ մերվող մարդ եմ: Mardik.am -Ձեր խաղընկերներից մի քանիսն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ընդ որում' մասնագիտական կրթություն ունեցող անձինք և պրոֆեսիոնալ դերասաններ: Մի փոքր դժվար չէ՞ նրանց հետ խաղալը: Նրանք Ձեզ որևէ կերպ իրենց մասնագիտական խորհուրդներով օգնո՞ւմ են: Մերի Մակարյան - Իհարկե, մենք նրանցից խորհուրդներ հարցնում ենք: Իրենք էլ առանց հարցնելու կարող է միջամտեն, ինչ-որ բան ասեն մեզ: Շատ նորմալ է իրենց հետ խաղալ, նաև հաճելի: Mardik.am - Նկարահանումների ընթացքում երբևէ չե՞ք մտածել, որ կարող էիք սովորել ոչ թե բանասիրության ֆակուլտետում, այլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Մերի Մակարյան - Մի փոքր մեծամիտ ու գոռոզ չհնչի, բայց ոչ, որովհետև ես կարծում եմ, որ պետք է ունենաս կրթություն, մանրամասն տեղյակ լինես այդ աշխարհից, բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կան կրթություն ունեցող շատ դերասաններ, որոնց մոտ ինչ- որ բան չի ստացվում և կան շատ «չդերասաններ», (խոսքս իմ մասին չէ) որոնք ավելի լավ են կերտում կերպարները: Ամեն դեպքում կրթությունը կարևորում եմ: Ես ինքս չեմ փոշմանում, որ ավարտել եմ բանասիրական ֆակուլտետը: Mardik.am -Հաճախ որևէ բնագավառում աշխատելիս աշխատանքային հարաբերությունները վերածվում են նաև ընկերականի: Կա՞ն դերասաններ, ովքեր նաև Ձեր մոտ ընկերներն են: Մերի Մակարյան - Իհարկե կան դերասաններ, հիմնականում երիտասարդ սերնդի դերասաններն են: Դե, մեր ֆիլմում գերակշռում են երիտասարդները: Մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք (ժպտում է): Mardik.am- Մինչ սերիալում նկարահանվելը Դուք հաղորդավարության ասպարեզում էիք: Եթե չեմ սխալվում' նաև լրագրող եք: Չե՞ք կարոտում հաղորդավարուհու Ձեր աշխատանքը: Կամ միգուցե համատեղո՞ւմ եք այդ ամենը: Մերի Մակարյան - Ես լրագրող չեմ մասնագիտությամբ և ներողություն եմ խնդրում, չեմ սիրում լրագրողներին: Մայրս լրագրող է, բայց ես այդ գործը չեմ սիրում: Ես մասնագիտությամբ բանասեր եմ ու վոկալիստ: Շատ սիրում եմ երգը ու հնարավոր է, որ գա մի օր, որ ես երգեմ: Mardik.am -Չի բացառվում, որ տեսահոլովակ կունենա՞նք: Մերի Մակարյան - Չի բացառվում: Կան շատ առաջարկներ, ուղղակի մտածում եմ' արժե՞ մտնել այդ ամենի մեջ, թե՞ ոչ: Mardik.am - Երգում եք միայն Ձե՞զ համար, թե՞ նաև որևէ այլ տեղ: Մերի Մակարյան – Դե, եթե առիթներ լինում են, ես անպայման պետք է երգեմ: Ինչ վերաբերում է հաղորդավարությանը, կարոտում եմ շատ: Եթե լինեն առաջարկներ այս պրոյեկտից հետո, ապա կընդունեմ: Իմ աշխարհը դա է: Mardik.am – Ասացիք' սիրում եք երգել: Ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ: Մերի Մակարյան - Ես ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ բաժինը, բայց չեմ կարծում, որ վոկալն իմն է, պարզապես կարծում եմ, որ ճիշտ կրթություն եմ ստացել: Շատ եմ սիրում ջազ, էստրադա, փոփ: Կուզենայի ավարտել ջազ վոկալի բաժինը, բայց այդ տարի չկար այդ բաժինը: Mardik.am - Ունենալով երաժշտական կրթություն' ինչպես կգնահատեք հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակը: Ու՞մ կամ ի՞նչ կուզենայիք տեսնել այս ասպարեզում: Ինչի՞ պակասը կա հայկական շոու բիզնեսում: Մերի Մակարյան - Ինձ թվում է, որ կան մարդիկ, ովքեր անտեսված են: Կան մարդիկ, որ հրաշալի տվյալներ ունեն, բայց չունեն հնարավորություն դուրս գալու ասպարեզ և ցույց տալու իրենց տաղանդը: Շատ կուզենամ, որ մեր երիտասարդներին ուշադրություն դարձնեն: Ես 4 տարի եղել եմ հեռուստատեսության աշխարհում, բայց ինձ այդքան չեն ճանաչել, ինչքան որ հեռուստասերիալում նկարահանվելիս: Ես առավոտից երեկո աշխատում էի, որ եթերում ներկայանայի գրագետ, պատշաճ, բայց այսօր ես ավելի հեշտ եմ ստանում ինչ-որ բան, հերթ չեմ կանգնում, քան որոշ ժամանակ առաջ: Mardik.am - Կարելի է ասել, որ հիասթափությունն էր պատճառը, որ ընդունեցիք սերիալում նկարահանվելու առաջարկը: Մերի Մակարյան - Ես չգիտեի, որ սերիալում նկարահանվեմ, այսպես կլինի, անկեղծ եմ ասում: Ես հանկարծակի եմ մտել: Դրանից առաջ էլ եղել են սերիալում նկարահանվելու առաջարկներ, սակայն ես չեմ համաձայնվել: Սա շատ պատահական ստացվեց, ինչպես որ պատահական ստացվել է իմ յուրաքանչյուր գործը: Թեև ոչ սցենարն էր ինձ համար պարզ, ոչ էլ կերպարը: Պարզապես ռիսկի գնացի ու մտա էս ամենի մեջ: Mardik.am - Չար լեզուներն խոսում են Ձեր և Միհրան Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին: Դա Ձեզ չի՞ նյարդայնացնում: Մերի Մակարյան - Ինչո՞ւ եք ասում չար լեզուներ: Mardik.am - Նկատի ունեմ ասեկոսեներ տարածողներին: Մերի Մակարյան - Շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ 10 անգամ ամուսնացրել- բաժանել են: Եթե չխոսեին, նորմալ չէի վերաբերվի: Դա կնշանակեր, որ ես հետաքրքիր չեմ, իսկ անհետաքրքիր լինելը շատ վատ է: Mardik.am – Հնարավո՞ր է' այդ խոսակցություններն իրականություն դառնան: Մերի Մակարյան - Ես չեմ կարող ասել' վաղն ինչ է հնարավոր: Ամեն դեպքում, գիտեմ, որ խոսել են, խոսելու են ու պիտի խոսեն: Ուրիշի հետ խաղամ' ուրիշի հետ կապված պետք է խոսեն: ![]() Mardik.am - Մերի, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ կինը և հայ տղամարդը: Մերի Մակարյան - Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել դրա մասին: Mardik.am - Դե, ըստ Ձեր պատկերացումների: Մերի Մակարյան - Նորմալ մարդիկ: Կուզենամ, որ կինը և տղամարդը լինեն բարի, հոգատար, գործունյա: Հայ կինն ակտիվ է դարձել 21-րդ դարում, որը մի կողմից լավ է, մյուս կողմից'վատ: Լավ է, որ կինն ունի իր կայուն տեղը, բայց մյուս կողմից' ավելացել են բաժանությունները: Այն կինը, ով գումար է աշխատում առանց տղամարդու օգնության, հանգիստ թողնում է տղամարդուն, երեխային: Էն ժամանակ այս ամենը չկար, մարդիկ սուսուփուս ապրում էին, բայց էլի դժբախտ: Mardik.am –Դուք' որպես հեռուստադիտող, ինչպիսի՞ հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում: Մերի Մակարյան - Չեմ կարող ասել' ինչպիսի հաղորդումներ, բայց կարող եմ ասել, որ հաղորդումները ծառայեն իրենց նպատակին: Ես դրա մասին եթերում էլ եմ ասել հյուր լինելիս, որովհետև հրավիրում են հյուրերին, խոսում են ինչ-որ բանից ու վերջ: Ու այդ թեման փակվում է: Իբր ինչ-որ հարց բարձրացրին, բայց ոչ մի բան չի լուծվում: Mardik.am- Եթե նպատակին ծառայող հաղորդումներ լինեն, դրանք կնպաստե՞ն, որ նվազեն հեռուստասերիալների հասցեին հնչող այն քննադատությունները, թե դրանք վատ են անդրադառնում մեր հասարակության ճաշակի, մատաղ սերնդի դաստիարակության վրա: Մերի Մակարյան - Վերջերս նման խոսակցություններ ավելի շատ եմ լսել, քանի որ վերջերս հեռուստասերիալները մեծ ռեյտինգ հավաքեցին, մարդիկ սկսեցին նայել: Ես չեմ կարող ասել, թե արդյոք սերիալը փչացնո՞ւմ է: Սերիալը լավ բան է, վատ բան չ: Դա ժանր է, որ կա ու չի կարող չլինել: Եթե ամեն ինչ արվի լավ, ապա կարող է ծառայել նպատակին: Mardik.am -Նկարահանումներից բացի' ինչո՞վ եք հետաքրքրվում: Ինչ նախասիրություններ ունեք: Մերի Մակարյան - Ընկերներիս եմ տեսնում, զրուցում եմ նրանց հետ ինչ-որ թեմայի շուրջ: Անընդհատ ուզում եմ հաճախել մարզասրահ, թեև դա նախասիրություն անվանել չի կարելի, բայց էլի չի ստացվում: Mardik.am- Մարդու մեջ ամենաշատն ինչն եք գնահատում... Մերի Մակարյան - Հումորը, մարդը պետք վստահելի լինի, խղճով: Mardik.am -Որպես մեր զրույցի եզրափակում' Ձեր ապրիլյոթյան մաղթանքը և Զատկի տոնի կապակցությամբ Ձեր շնորհավորանքը: Մերի Մակարյան - Շնորհավորում եմ կանանց միամսյակը, ուզում եմ, որ այն դառնա մեկ տարի: Ուզում եմ, որ կինը չտանջվի, որ լինի ապահովված, դարդ չունենան, որը չի կարող ընդհանրապես չլինել: Շատ եմ տեսնում, որ կան կանայք, որոնց ուսերին է ընտանիքի ողջ ծանրությունը, որը ցավալի է: Ուզում եմ, որ կանայք գեղեցիկ հագնվեն, սիրված լինեն, խնամված լինեն, լավ բուրեն (ժպտում է): Ինչ վերաբերում է Զատկի տոնին, ապա ուզում եմ, որ յուրաքանչյուրս հասկանանք տոնի խորհուրդը, ուզում եմ, որ մարդիկ հենց այնպես պաս չպահեն: Ես ինքս շատ կուզենայի պաս պահել, բայց չեմ կարողանում: Ուզում եմ, որ բոլորս պահպանենք մեր հավատը, սուտ չգնանք եկեղեցի: Կամ դժբախտության ժամանակ միայն չգնանք եկեղեցի: Բայց այդ ամենը գալիս է ժամանակի ընթացում, պետք է հասուն լինել դրա համար: Mardik.am -Շնորհակալ եմ ջերմ զրույցի համար: Մերի Մակարյան - Խնդրեմ: Ձեզ էլ շնորհակալություն: ![]()
Զրուցեց Սոնա Դավթյանը
Luys ev stver
![]()
Ծննդավայր` Երևան Կենդանակերպ`Առյուծ Հոբբին` կարդալ,երգել. Կրթություն` բարձրագույն Ավարտել է` Չարենցի և Լևոն Շանթի անվան դպրոցները: Այնուհետև`Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը: Մասնագիտություն` վոկալիստ և բանասեր. Նախասիրությունները. Սիրում եմ ճանապարհորդել, շփվել լավ և խելացի մարդկանց հետ, գնումներ կատարել ու զարմանալ ինչ որ երևույթների վրա: Գրողը` Տերյան Խոհանոցը` հայկական Գույնը` բոլոր գույները,բայց ամեն գույն հագուստ չեմ հագնի: Մարզաձևը` լող Ինչպիսին ես տեսնում ապագատ? Հրաշալի Դեռևս չիրականացած երազանքդ? Մայրանալ Ինչից ես վախենում? Մարդկանցից (Իմ դեպքում երևի ումից) :) Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ? Ընտանիքի Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ? Բախվել անյպիսի իրավիճակների հետ, որ կյանքում քեզ թույլ չես տա, ու այդ կերպ ձեռք կբերես մեծ փորձ հետագայի համար: օօօօօօ դառնալ ճանաչված: )))) Դերասանուհի տաղանդի,թե՞ գեղեցկության շնորհիվ? Ես դերասանուհի չեմ, հետևաբար հեռուստատեսության ոլորտում ունեցած իմ փորձի, իմ մեջ հայտնաբերված դերասանական փոքրիկ տաղանդիկների և իհարկե գեղեցկության շնորհիվ ես ստացա հրավեր:
Քեզ դուր է գալիս քո կերպարը “Դժվար Ապրուստ” Հեռուստասերիալում? Մի գուցե. Նման ես քո կերպարին? Ոչ Շարունակելու ես դերասանական կարիերատ? Հնարավոր է. Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել? Պենելոպա Կրուզ (Այս դերասանուհու խաղը շատ եմ հավանում). Նկարագրիր քեզ 3 բառով. Խաղաղ, կանացի, ուժեղ. Քո առավելությունը` հարցերին հումորով վերաբերվելը: Քո թերությունը` ներողամիտ լինելը Ինչ կմաղթես երկրպագուներիդ? Սեր, խաղաղություն, ժպիտներ:
ՄԵՐԻՆ ՃԻՇՏ ԱՂՋԻԿ ԷՄԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆԸ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Մերիի դերակատարն է: Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: -Հաղորդավարուհի էիր, մեկ էլ քեզ տեսնում ենք դերասանուհու կարգավիճակում, այն էլ սերիալում, ինչպե՞ս ստացվեց:-Ինձ բազմիցս առաջարկել էին, ես անընդհատ հրաժարվում էի: Սկզբում այս սերիալում էլ նկարահանվելու առաջարկները մերժել եմ, հետո սկսեցին համոզելու աշխատանքներ տանել, շատ համոզեցին, ես էլ համոզվեցի: Նախքան նկարահանումները սկսելը, ինձ էին առաջարկել Էլենի դերը, բայց կերպարը մի քիչ ուրիշ պետք է լիներ: Հետո, երբ գտան Էլենի դերակատարին, ըստ սցենարի ես էլ դարձա Գոռի ընկերուհին, եւ ընթացքում ստեղծվեց Մերիի կերպարը: Ինձ համար էլ շատ դժվար էր խաղալ, որովհետեւ ես չէի հասկանում` ո՞վ է Մերին, ի՞նչ է ուզում: -Մեղմ ասած, Մերին այդքան էլ դրական կերպար չէ, արդարացնո՞ւմ ես նրան:-Հիմա արդեն նրան չեմ համարում բացասական կերպար, բայց սկզբում համարում էի, կողքի ազդեցությունը շատ էր: Մերիի կերպարն այս ֆիլմում դրականներից մեկն է: Ցո՛ւյց տվեք ինձ այսօր նման աղջիկ, ով այդպես անվերապահորեն կսիրի տղայի, կամուսնանա նրա հետ, երբեւէ չի դավաճանի: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ֆիլմում համարյա թե բոլոր կերպարները դավաճանում են: Բարկանում եմ, երբ ասում են, որ Մերին դրական կերպար չէ, միգուցե նա անում է այնպիսի բաներ, ինչը չէր անի բարի աղջիկը, բայց տեսե՛ք, թե ինչ գնով է պահում իր տղամարդուն: -Մերին «ձեռք է առնում» մի խեղճ աղջկա, չափազանց քաղքենի է:-Դա նրա միակ ուժն է, որով նա փորձում է ամուսնուն պահել իր կողքին: Այո՛, քաղքենի է, բայց դա չի նշանակում, որ դրական չէ, ինքը ճիշտ աղջիկ է եւ ամեն ինչ միանգամից է ընկալում, շատ արագ հասկանում է իրավիճակը, գլխի ընկնում` ինչն ինչոց է: -Ի՞նչ ես կարծում, հասարակության մեջ շա՞տ են նման կերպարները:-Օ՜, շատ-շատ: Կերպարը սովորեցնում է հասնել քո ուզածին, չնայած ճանապարհները մի փոքր վատն են, էդպես չի կարելի: Բայց ձգտել ու հասնել, դա շատ լավ է: Պահել քո ունեցածը` ես դա եմ քարոզում իմ դերով: Ինքս էլ չեմ ընդունում այդ քաղքենիությունն ու բամբասկոտությունը: -Չի՞ պատահում` քեզ բռնացնես այն փաստի վրա, որ Մերիի պես ես խոսում կամ վարվում:-Էդպես չի եղել: Բայց հաճախ ինձ ասում են` դու ֆիլմում չես, էդպես մի՛ խոսի: Ախր ես այդպես եմ խոսում: Ավելի շատ ես եմ Մերի, քան Մերին` ես: -Ներքին նմանություններ կա՞ն քո եւ կերպարիդ միջեւ:-Իմ խոսելաձեւը, կազմակերպվածությունը, մարդկանց համախմբելը` այդ ամենն իմ բնավորության մեջ կա, բայց քաղքենի, բամբասկոտ ու տակից փորելու գծերը չկան: Խաղից դուրս ես սովորական Մերին եմ: -Մարդկանց արձագանքներն ինչպիսի՞ն են:-Եթե նկատել եք, մեր ժողովուրդն ապրում է այս ֆիլմով, նրանց համար այդ ամենն իրականություն է, մեզ հաճախ են նույնականացնում: Երբ ասում են, որ կերպարս լավ եմ մարմնավորում, շնորհակալ եմ, բայց երբ մոտենում են ու ասում` ի՞նչ ես ուզում այդ տղայից, հանգի՛ստ թող նրան, այդ անլվայի հետ իսկապե՞ս մրցակցություն կա, ուղղակի զարմանում եմ: -Բամբասանքներից մեկն էլ ես ասեմ: Քո ու Միհրան Ծառուկյանի միջեւ իբրեւ թե սիրավեպ է սկսվել:-Այդ տեսակ բաներ շատ եմ լսել, նույնիսկ, որ մենք երեխա ունենք: Նորմալ եմ վերաբերվում այդ խոսակցություններին: Երբ ես դեռ հաղորդում էի վարում ու շատ տարբեր գործընկերների հետ մտնում եթեր, մեզ ամուսնացնում ու բաժանում էին` սկսած Ավետ Բարսեղյանից, Արամ mp3-ից, Ֆելիքս Խաչատրյանից: -Եթե այս ֆիլմի ավարտից հետո կրկին ստանաս սերիալում նկարվելու առաջարկ, կհամաձայնե՞ս:-Հավանաբար այո՛, նկարահանման պրոցեսն ինձ շատ է գերում, նույնիսկ ավելի շատ, քան ուղիղ եթերն ու հաղորդումները: Խաղալ ինչ-որ բան, լացել, ուրախանալ, այդ ամենն ինձ շատ է դուր գալիս: -Շատ աշխույժ, ընկերասեր, ատում եմ մենակությունը: Սիրում եմ կարդալ, հիմա անկողնուս կողքին գրքեր կան: Երգել եմ սիրում, պարել: Թեթեւ մարդ եմ, ամեն ինչին վերաբերվում եմ թեթեւ եւ հումորով: -Վստահ եմ, որ տղա երկրպագուների բանակը քիչ չէ, կասե՞ս` սիրտդ զբաղվա՞ծ է:-Հիմա ո՛չ: ![]()
Մերի. "Էլենն ինձ մրցակից չէ" |
|
|
|
© Nelly |