«Դժվար ապրուստ»-ում նոր շրջադարձ է սպասվում

 

 

Հասարակությունը ձուլվել է սերիալին, դրանցից հատկապես մի քանիսը դարձել է նրանց առօրյաի անբաժանելի մասը: «Դժվար ապրուստը» ռեյտինգային հորիզոնականում առաջին տեղում է և նույնիսկ հանրության այն հատվածը, որ չի խաստովանում, թե սերիալ է նայում, գուցե ոչ այնպես ինչպես Մերի –Գոռ – էլենի կյանքով ապրողները, բայցևայնպես հետևում է զարգացումներին.Սերիալամանյան այևս անշրջելի իրականություն է. Այն դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը:Իսկ սերիալներից հաջողվածներն արդեն մարդկանց կյանքում ոչ նորմալ ռեակցիաներ են առաջացնում:

 

Մարդկանց մի ստվար հատված ֆիլմը իրականության տեղ է ընդունում, դա զավեշտ է:Դերասանները հայտնվել են շատ հետաքրքիր դաշտում. Ջնջվել է ֆիլմի ու իրականության սահմանը. Մարդիկ փողոցում մոտենում են Մերիին ու լուրջ –լուրջ հարցնում` «ինչ ես ուզում էդ անլվայից»: Մի օր մեկն ասում է` « Ես գիտեմ Մերին, լուրջ համեստ աղջիկ է, էդ ինչ ա դարձել, ինչի է այդպես փոխվել»:«Անլվան» թևավոր խոսք է դարձել ու մտել կենցաղ:Երեխաները Ստյոպիկ ու Սյուզի են խաղում` Ստյոպիկը քաշում է Սյուզիի մազեիրց: Մարդիկ հարցնում են թե`« Էլենն ու Անահիտը հալալ մայր ու աղջիկ ե՞ն», հարցնում եմ ինչից վերցրեցիք. Ասում են` ախր շատ լավ են իրար հետ: Քննարկում են դերասանների խաղը ուրախանում սկսնակների խաղի լավացմամբ: Շատ հավանում են Նոյին, կարծիքները բաժանված են տիկին Սոնյայի վերաբերյալ. Մի մասը գտնում է, որ «ծալապակասը» հաճելի կին է, մյուսները համարում են, որ նա Ալբերտ Սերոբիչին հարմար կին չէ:Համարյա բոլոր միջին տարիքի կանայք սիրահարված են Գոռին, խանդով ու լուրջ լուրջ քննարկում են, թե` էլենը նրան հարմար չէ: Երեխաները ու երիտասարդները սիրահարված են Մերիին, միջին տարիքի տղամարդիկ` Սյուզիին:
Շատերը խոտովանում են, որ ֆիլմը դիտում են Մերիի համար:
Վերջինս այն հերոսուհիներից է, ով իսկապես համոզիչ ու տպավորիչ է խաղում:
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ իրական Մերիի խառնվածքը բնորոշ է իր կերտած կերպարին: Սակայն հարցազրույցներից մեկում, Մերին, անդրադառնալով այս հարցին, պատասխանել է . «Թեև շատերն են ասում, որ խաղում եմ այնպիսի կերպար ինչպիսին իրականում եմ: Բնավորության առումով չի համապատասխանում, իսկ աշխուժությամբ նման ենք: Այն ինչ անում է Մերին` հասնելու համար իր տղամարդուն, ես չէի անի: Իմ կերպարը նպատակային կերպար է, որի համար ուրախ եմ: Իմ կերտած կերպարը դրական է. անմեղ մի աղջիկ, ով անվերապահորեն սիրում է ու ամեն ինչի պատրաստ է հանուն իր սիրո: Մեր օրերում նման աղջիկներ շատ քիչ կգտնվեն, որ պատրաստ կլինեն մինջև վերջ գնալ իրենց սիրած տղամարդու համար: Ես իմ դերը շատ եմ սիրում: Չնայած` այն արդեն շատ հոգեհարազատ է դարձել ինձ, բայց կյանքում երևի թե չկարողանամ այդքան պայքարել հանուն սիրո»:
Ինչևէ այս կերպարը, հեռուստադիտողի աչքով կարող եմ ասել, որ սպասված ու սիրված է դարձել: Կին, ով պայքարի մեջ է մտնում շրջապատի հետ` իր սիրած տղամարդուն իր կողքին պահելու համար: Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա Մերիի կերտած ուժեղ կնոջ կերպարը դեռևս պարզ չէ: Իր դրական ու բացասական կողմերի հետ մեկտեղ այս կերպարը սովորեցնում է չհուսահատվել, ներել բայց թույլ չտալ, որ շրջապատը ոտնահարի քո սեփական ես-ը:
Այսօր Գոռը կփախցնի Էլենին, ու ֆիլմում կսկսվի նոր շրջադարձ. 

                                 Շուշան Գալստյան(www.armversion.am)

        Luys ev Stver             <Djvar aprust>                 Mihran Tsarukyan             Meri Makaryan           Shushanna Tovmasyan                 David Sekhpeyan  

ԴժՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ

Կյանքի երկու բևեռների բախում: Հարուստի ու աղքատի հարաբերությունների հիմքում ընկած իրական կյանք, որը մատուցվում է ամենաթեժ գույներով: Մի կողմում ծոփ ու շվայլ կյանք, մյուսում՝ դժվար ապրելակերպ, արդյունքում մեծ սեր, հետո ողբերգություն, որը կործանում է ամեն ինչ: Սոցիալական ամենացածր խավին պատկանող մայր և դուստր, որոնց կյանքը մեկ ակնթարթում այնպես է կործանվում, որ թվում է, թե այն ավարտվել է, սակայն այս պատմության մեջ կյանքն ավելի անկանխատեսելի է դառնում: Ամեն ինչ դեռ առջևում է: Անօթևան մնացած մայր ու դուստր, որոնք ճակատագրի թեթև ձեռքով հայտնվում են հարուստների ձեռքում:Նրանք ստիպված են անցնել կյանքի անարդարությունների միջով: Դուստրը ստիպված է հիվանդ մոր բուժման համար անհրաժեշտ գումարը գտնել արժանապատվության գնով: Շփացած հարուստների բանակը, որի համար կյանքն ընդամենը հաճույք է, կանգնում է նրանց կողքին սցենարային նուրբ լուծումներով: Իրադարձությունների զարգացումը պարզ կդառնա ֆիլմը դիտելու ընթացքում:

 

 
 

 

 

 

 
 

 

 

 

  


 




© Nelly

Конструктор сайтовuCoz